Շաբաթը մի քանի անգամ megasale-ն իր հաճախորդրներին ներկայացնում է այնպիսի առաջարկություններ, որոնցից դժվար է հրաժարվել: Յուրաքանչյուր ցանկացող կարող է կատարել գնումներ հայտնի ապրանքանիշների խանութներից, այցելել սրճարան, կինոթատրոն, ֆիտնեսի կամ պարի դասընթացների, օգտվի հանգստի և զվարճանքի զանազան հնարավորություններից 50-90% զեղչերով:
Հաստատությունները տրամադրում են նման զեղչեր, քանի որ միանգամից գրավում են հաճախորդների մեծ բանակ:
Ակցիան կկայանա միայն այն ժամանակ, երբ մասնակիցների քանակը հասնի պահանջվող նվազագույնին:
Ակցիայի կայացման հնարավորությունը մեծացնելու համար դուք կարող եք պատմել ձեր ընկերներին և ծանոթներին ձեզ դուր եկած առաջարկի մասին: Ձեր ընկերների մասնակցությունը կմեծացնի ակցայի կայացման շանսերն, ինչպես նաև կընձեռի ձեզ հնարավորություն միասին վայելելու ակցիայի առարկան:
Եթե չհավաքվի նվազագույն քանակությամբ մասնակից, ապա ակցիան չի կայանա:
Այդ դեպքում ձեր կողմից ARCA դրամական փոխանցմամբ վճարված գումարները կվերադարձվեն ձեր հաշվին:
Իսկ SMS հաղորդագրությամբ կտրոն ձեռք բերողները կստանան տեղեկություն ակցիայի չկայանալու մասին և վճարում կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Առավել մանրամասն կարդացեք
Վճարման կարգը բաժնում:
Դա շատ պարզ է:
Նախ անհրաժեշտ է
գրանցվել մեր կայքում:
Այնուհետև սեղմել
“Գնել կտրոն” կոճակը և ընտրել վճարման ձեզ ամենից հարմար մեթոդը (ARCA կամ SMS), որից հետո.
-
ARCA դրամական փոխանցման դեպքում` իրականացնել ամբողջական վճարում,
-
SMS հաղորդագրության դեպքում`վճարել անվերադարձ 120 դրամ, իսկ կտրոնի արժեքը վճարել ակցիայի կայանալուց հետո:
ՎՃարումն իրականացնելուց հետո դուք կստանաք մասնակցության կտրոն` էլ. նամակի տեսքով: Կտրոնում նշված կլինեն թվատառային ծածկագիրը, ակցիայի պայմանները և հաստատության կոնտակտային տվյալները: Այցելեք հաստատություն ակցիայի գործողության ժամկետի ընթացքում (սովորաբար 2-4 շաբաթ), ցույց տվեք կտրոնը և վայելեք ձեզ ընձեռած հնարավորությունը:
Կտրոնը տպել էլ. փոստից:
Սովորաբար 2-4 շաբաթ, ճշգրիտ ժամկետն ու պայմանները նշվում են ակցիայի նկարագրության մեջ: Ակցիայի գործողության ողջ ընթացքում ցանկացած օր, սակայն միայն մեկ անգամ դուք կարող եք օգտվել առաջարկից:
Ցավոք, ո´չ: Բայց դուք կարող եք նվիրել կամ պարզապես փոխանցել ձեր ընկերներին:
Ձեր էլ. հասցեի վրա է ուղարկվում գնված կտրոնը, և այդ հասցեի միջոցով եք դուք հնարավորություն ստանում հետևել ձեր պատվերների և վճարումների ողջ ընթացքին:
Բացի այդ, մենք պարբերաբար ձեզ կտեղեկացնենք նոր առաջարկների մասին: Ցանկության դեպքում դուք կարող եք հրաժարվել նամակներից` փոխելով կարգավորումները:
Գրեթե ամեն օր կայքում հայտնվում է նոր ակցիա: Որպեսզի միշտ տեղեկացված լինեք վերջին ակցիաների մասին,
գրանցվեք մեր կայքում, կամ էլ հետևեք մեզ սոց. կայքերի միջոցով`
facebook, twitter, odnoklassniki: