Կանոններ և պայմաններ
ArCa վճարային համակարգի միջոցով
ARCA դրամական փոխանցմամբ վճարում կատարելու դեպքում վճարվելիք գումարը Ձեր հաշվից փոխանցվում է Ներկայացուցչի հաշվին:
Ակցիայի կայանալու դեպքում Դուք ստանում եք մասնակցության կտրոն` էլ. նամակի միջոցով: Կտրոնում նշվում են թվատառային ծածկագիրը, հաստատության կոնտակտային տվյալները և ակցիայի պայմանները: Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է տպել կտրոնը և ներկայացնել տվյալ հաստատություն:
Ակցիայի չկայանելու դեպքում գումարը վերադարձվում է քարտապանին:
SMS-ի միջոցով
SMS հաղորդագրությամբ վճարում իրականացնելու դեպքում պահանջվում է կատարել անհատույց վճարում մասնակցության համար` 120 ՀՀ դրամ:
Ակցիայի կայանալու դեպքում Դուք ստանում եք SMS հաղորդագրություն այն մասին, որ ակցիան կայացել է, և Դուք պարտավոր եք վճարել կտրոնի արժեքը: Վճարումն ամբողջությամբ իրականացնելուց հետո Դուք ստանում եք մասնակցության կտրոն` էլ. նամակի միջոցով: Կտրոնում նշվում են թվատառային ծածկագիրը, հաստատության կոնտակտային տվյալները և ակցիայի պայմանները: Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է տպել կտրոնը և ներկայացնել տվյալ հաստատություն:
Ակցիայի չկայանալու դեպքում Դուք պարզապես չեք վճարում կտրոնի արժեքը:
Ինչպես է աշխատում
megasale
50-90% զեղչով` ռեստորանների և սրճարանների, գեղեցկության և ՍՊԱ սրահների, զվարճության և սպորտի ակումբների,
բուտիկների, հանգստյան տների և բազմաթիվ այլ ժամանցի վայրերի առաջարկներ:
Նոր առաջարկ ամեն օր: